Posted in Մաթեմատիկա ելք ստուգատես

Թեստ

1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է յոթ հազար չորս թվին:
1) 7400
2) 7004
3) 7040
4) 7045


2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
1) 11560
2) 697
3) 663
4) 40


3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

1 2 3 41) 8 2) 2 3) 26 4) 82

4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 538, *35:
1) 4
2) 6
3) 7
4) 8


5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

1 2 3 41)3  2)4  3)5 4) 6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

1 2 3 4 1)312 2)36 3)84 4)212

7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 36 սմ
2) 72 սմ
3) 288 սմ
4) 576 սմ

8. Ո՞ր դատողությունն է սխալ:

1 2 3 41) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է
2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է
3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից
4) 399 թիվը փոքր է 401-ից:

9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
1) 3մ
2) 5մ
3) 12մ
4) 75մ

10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
Պատ.` 9899

11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

45: 9 + 85= 90

12. Հաշվի´ր 15 · (200 − 357: 7) − 12480: (5 · 6) արտահայտության արժեքը:
Պատ.` 1819

13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, .........: Պատ. 1218

14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1Պատ.`483120000 սմ2

15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

1Պատ.`80 կմ/ժ
Posted in English

Billy’s birthday

Անծանոթ բառեր

yesterday-երեկ

still-դեռ

present-նվեր, ներկա

telegram-հեռագիր

say-ասել

aunt-հորաքույր, մորաքույր

in the afternoon-կեսօրին

thank-շնորհակալություն հայտնել

sit, sat-նստել

candle-մոմ

drink, drank-խմել

different-տարբեր

Հիշել՝

Այսօր Today Երեկ Yesterday

say                                             said

sit                                                sat

drink                                     drank

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gives him a present.
He gave him a present.
Did he gave him a present?
He didn’t gave him a present.

They play different games.
They played different games.
Did they play different games?
They didn’t play different games.

The children eat the cake.
The children ate the cake.
Did the children eat the cake?
The children didn’t eat the cake.

I have a good time.
I had a good time.
Did I have a good time?
I didn’t have a good time.

We work hard.
We worked hard.
Did we work hard?
We didn’t work hard.

She says goodbye.
She said goodbye.
Did she say goodbye?
She didn’t say goodbye.

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով /պատումը առանձին հղումով տեղադրիր բլոգում

When is your birthday?

What presents do you usually get?

Do your friends come to your birthday party?

Do you have a birthday cake?

Do you have a good time?

My birthday party

Posted in English

My birthday party

My birthday is on April 28. Usually I get many presents. I get clothes, toys and books. I usually invite my friends to my birthday party. I like to have a special birthday cake. I always enjoy my day.

Posted in Մայրենիի ստուգատես

Էյֆելյան Աշտարակ

Թմի անուն՝ Էլֆիկներ։
Թմի անդամներ՝ Վիկտորյա, Ալինա և Մայա։

1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Այս օրը կոնստրուկտոր Գուստավ Էյֆելն աշտարակի գագաթին բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը։ Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի խորհրդանիշ աշտարակի մասին:

Երբ 1889 թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը, այն մոլորակի ամենաբարձր կառույցն էր: Արդեն 1930 թվականին այդ տիտղոսը նրանից խլեց «Կրայսլեր» ընկերության երկնաքերը, որը 18 մետրով ավելի բարձր է աշտարակից:

Էյֆելյան աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:

Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:

1912թ. վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա: Նա թռել է աշտարակի երրորդ հարկից և զոհվել է:

Մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները սաբոտաժ են արել: Նրանք շարքից հանել են վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան հիանալ քաղաքով: Բայց Հիտլերը չի զլացել և աշտարակ է բարձրացել ոտքով:

Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:

Աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ֆրանսիացի 72 ականավոր ճարտարագետների, գիտնականների և մաթեմատիկոսների անուններ:

1925-1934թթ. Սիտրոեն ընկերությունն օգտագործել է աշտարակի չորս կողմերը՝ որպես գովազդային վահանակ:

Չնայած բարձրությանը՝ ընդամենը մեկ մարդ է ընկել աշտարակի մոնտաժի ժամանակ:

Հարցեր

1․ Ո՞ր թվականին է մարդ զոհվել Էյֆելյան աշտարակի վրաից։

1․ 1889թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
2․ 1912թ․ մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։
3․ 1912թ. մարդ է զհովել Էյֆելյան աշտարակի վրաից։

2․ Ո՞ր թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը։

3․ Ի՞նչ էր հայտնի շեֆ-խոհարարի անունը։

Posted in Մաթեմատիկա ելք ստուգատես

 Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում 

1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 

1. 1/9 2. 1/3 3. 1/6

2.  Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

7 x 60 x 5 = 2100
7 x 5 x 60 = 2100
7 x 5 = 35
35 x 60 = 2100

172 x 2 x 5 = 1720
2 x 5 x 172 = 1720
2 x 5 = 10
10 x 172 = 1720

3. Հաշվի՛ր  օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

700 + 630 + 70 = 1400
630 + 70 + 700 = 1400
630 + 70 = 700
700 + 700 = 1400

415 + 392 + 8 = 815
392 + 8 + 415 = 815
392 + 8 = 400
400 + 415 = 815

4. Համեմատի՛ր։ 

1/12 > 1/16

7/123 < 9/123

17/18 = 17/18

5․  Գտի՛ր թվի նշված մասը

35-ի 1/7 մասը = 5

426-ի 1/6 մասը = 71

6. Գտի՛ր այն թիվը, որի․ 

1/7 մասը 14 է = 98

1/6 մասը 20 է = 120

1/9 մասը 22 է = 198

7․ Արտահայտի՛ր նշված միավորներով։ 

15սմ = 150 մմ

150կգ = 150000 գ

8.  12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։
3

Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով

Մաթեմատիկայի իմ սիրելի թեման: Ալինա Մկրտչյանyoutube.com

Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո

Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։
1 – ին

Posted in Մայրենիի ստուգատես

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:
    Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի:
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Գոյություն ունեն փղերի երկու տեսակներ։ Աֆրիկական փղերը և հնդկական փղերը։
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր:
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    բարի – գթասիրտ
    մեծ – հսկա
    նուրբ – մեղմ
    թակարդ – որոգայթ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    Դժվար – դյուր
    Ծանր – թեթև
    Հիվանդ – առողջ
    Շոգ – ցուրտ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մեծ, հսկա, բարի – փիղ

բարի, ընկերասեր, սիրելի – ընկեր

փոքրիկ, անմայր, գեղեցիկ – ձագ

հսկայական, երկար, նուրբ – կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ – դուրս գալ բակ

                             Ողջունել – ողջունել հայրիկին

                             Վերցնել – վերցնել խաղալիք

                            Ներս քաշել – ներս քաշել իրերը

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

․․․կենդանին սնվում է ․․․․խոտով։
Այդ հսկա կենդանին սնվում է կանաչ և թարմ խոտով։

Posted in Հայրենագիտություն

Դեբեդ

Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։ Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»։

Նախկինում Դեբեդ գետի աղտոտմանը նպաստել են հիմնականում Վանաձորի քիմիական համալիրը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և այլ խոշոր ու միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Ներկայում Վանաձորի քիմիական համալիրը գործում է մասամբ և դեպի ջրային ավազան գործնականորեն արտանետումներ չունի։

Դեբեդ գետում և նրա ավազանի լճակներում հանդիպում է վեց տեսակի ձուկ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ։

Posted in Մաթեմատիկա ելք ստուգատես

Թեստ

1)Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

  • 4
  • 5
  • 7
  • 6

2)Գտիր ամենափոքր  քառանիշ  և ամենամեծ  հնգանիշ թվերի գումարը։

  • 10999
  • 10100
  • 100999
  • 101000

3)Ինչպե՞ս  կփոխվի տարբերությունը, եթե նվազելին և հանելին միաժամանակ  մեծացնենք  8-ով։

  • կմեծանա 8–ով
  • կմեծանա 16-ով
  • կփոքրանա 8-ով
  • կփոքրանա 16-ով
  • կմնա անփոփոխ

4)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․                                                                                                                          8 կմ 30 դմ > 8 կմ  *մ

  • 2
  • 6
  • 8
  • 3

5)   Հավասարակողմ  եռանկյան   պարագիծը հավասար 120 սմ է։                                    Գտիր եռանկյան  կողմի երկարությունը։

  • 30 սմ
  • 40 սմ
  • 60 սմ
  • 12 սմ

6)Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսով է ավելի։

  • 70
  • 71
  • 80
  • 81

7) Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է  240000 մ-ը կիլոմետրերով

  • 24 կմ
  • 240000000 կմ
  • 2400 կմ
  • 240 կմ

8)  Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում  է  3/8 օրը ժամերով․

  • 3 ժ
  • 9 ժ
  • 38 ժ
  • 6 ժ

9)Ո՞րքանով կփոքրանա 34503 թիվը, եթե նրա գրության  հազարավորը  փոխարինենք 0-ով։

  • 30000-ով
  • 4503-ով
  • 4000-ով
  • 503-ով

10) Տուփում  կան  7 կարմիր, 10 կանաչ և 13 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։
21

11)  Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
9

12) Հաշվիր   250•70-720։3+625  արտահայտության արժեքը։
17885

13) Թվի 1/5 մասը հավասար է 30-ի։ Գտիր այդ թիվը։
150

14)Տրված թվերից հետո գրիր ևս մեկ  թիվ ըստ օրինաչափության։3,6,9,15, 24,․․․
3, 6, 9, 15, 24, 39

15)Բեկյալի օղակների երկարություններն են՝ 13 սմ, 6 սմ, 11 սմ, 24 սմ։ Գտիր բեկյալի երկարությունը։
54

16)Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Եթե կոտորակի համարիչը  փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են  ․․․․․  կոտորակ։
կանոնավոր

17)Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, որը 6-ով մեծ է լայնությունից։ Գտիր ուղղանկյան պարագիծը։
92

Posted in Բնագիտություն

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիսի 13-24

Նպատակը՝ երրորդ ուսումնական շրջանի ամփոփում 

Ընթացքը՝
1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության, տեխնոլոգիայի և ընտրության բաժնի հղումը։
Բնագիտություն
Ընտրություն, Բուսաբան – Կենդանաբան


2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես: Որն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու։

Ինձ ամենաշատը դուր է եկել Մայրցամաքները։
Ինձ ամենաշատը դուր է եկել Մայրցամաքները, որովհետև ես սովորել եմ մայրցամաքների մասին հետաքրքիր տեղեկություններ։

Բնագիտական փորձեր
Մեր մոլորակի բնության բազմազանությունը
Մայրցամաքներ և օվկիանոսներ
Մայրցամաքները
Երկրի մակերևույթը, հարթավայրեր, բլուրներ, լեռներ
Մեզ սնող հողը
Հողի օգտագործումն ու պահպանությունը
Ջուրը բնության մեջ
Ծովեր և օվկիանոսներ
Բնագիտական փորձ – կողմնացույց
Ճանապարհորդությունները վաղ անցյալում
Ճանապարհորդություն Աֆրիկայով
Մթնոլորտային տեղումներ
Զարմանահրաշ ձյունը․․․
Բնագիտություն, Մաքրություն
Երկրի օդային հագուստը
Ջուրը բնության մեջ
Գունավոր ծովեր
Գետեր
Լճեր և ջրամբարներ
Ջերմաստիճան։ Ջերմաչափ
Ինչպես փրկել երկրագնդի բնությունը
Չափում․ Չափման միավորներ
Ինչպես կողմնորոշվել տեղանքում



3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

Այո, ես կարող եմ օգտագործել իմ գիտելիքները առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Մի օր ես գնացի գյուղ և տեսա աղբ բնության մեջ։ Ես հավաքեցի այդ աղբը։ Գնացի, գնացի և գտա մի քարտեզ, տեսա, որ այն սխալներով է։ Օգտագործելով իմ գիտելիքը՝ ես նկարեցի նոր քարտեզներ և բաժանեցի երեխաներին, որպեսզի նրանք նույնպես լավ իմանան քարտեզը։


4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով։
Ես մասնակցել եմ բնագիտության հինգ ֆլեշմոբի։


5.Ի՞նչ առաջարկներ ունես մայիսյան ճամբարի վերաբերյալ։
Ես առաջարկում եմ ավելի շատ բույսեր աճեցնել մեր մասնակցությամբ։

6․ Որ ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Ինձ ամենաշատը դուր է եկել Մայրցամաքները։
Ինձ ամենաշատը դուր է եկել Մայրցամաքները, որովհետև ես սովորել եմ մայրցամաքները, նրանց նշանակման վայրը և շատ հետաքրքիր տեղեկություներ իմացա մայրացամաքների։