Posted in Հայոց լեզու, Մայրենի

Կախարդական կոճակներ

Կար մի աղջիկ անունը Սադափ։ Սաադափը շատ էր սիրում նրա մայրիկին՝ բժշկուհի Շուշան Դաարզիին։ Նրանց քաղաքում տարածվել էր մի հվանդություն՝ կապույտ հիվանդությունը։ Դրա պատճառով Շուշանը ստիպավծ էր ուղարկել Սադափին Մաքուր քաղաք, որտեղ ապրում էին Սադափի տատիկն ու պապիկը։ Սադափի գնալուց առաջ Շուշանը խնդրեց իր ընկերներին ընկերանալ Սադափի հետ և խաղալ նրա հետ Մաքուր քաղաքում, քանի որ Սադափը չուներ ընկերներ Մաքուր քաղաքում, իսկ Շուշանի ընկերները փոքրիկ մարդուկներ էին։ Ճանապարհին Սադափը տեսավ, որ նրա պայուսակի մեջ մի արկղիկ կա, նա նկատեց, որ արկղիկի վրա գեղեցիկ աստղեր են նկարած։ Սադափը բացեց արկղիկը և տեսավ, որ մեջը փոքրիկ մարդուկներ կան, Սադափը ընկերացավ մարդուկների հետ և ժամանակ անց հայտնվեց Մաքուր քաղաքում։ Մաքուր քաղաքում ձմեռ էր։ Սադափը փոքրիկ մարդուկների հետ սարքում էր ձնեմարդ, ձնեմարդու աչքերը կոճակ էին, բերանը թել, իսկ քիթը գազար։ Կոճակները կածարդական ուժ ունեին, նրանք կենդանացրեցին ձնեմարդուն, Սադափը ձնեմարդու անունը դրեց Պարոն Ձնեմարդ։ Ձնեմարդուն թողեց հավանոցում և գնաց տուն։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Ամփոփում ենք 2023 թվականը

Առաջին ուսումնական շրջան. սեպտեմբեր-դեկտեմբեր

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

1․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում:

Ես հրապարակել եմ 43 նյութ։

2․Գրիր սեպտեմբերից առ այսօր կատարած ամենահետաքրքիր ուսումնական նախագծի, աշխատանքի մասին, տեղադրիր նաև հղումը:

Ինձ ամենաշատը դուր է եկել մի հեքիաթ, որի անունն է «Երջանիկ խրճիթը»։
Ինձ դուր է եկել այդ հեքիաթը, քանի որ այն տեղ նշված է ամեն էմոցիա՝ երջանկություն, տխրություն, սեր և բարություն։ Ես շատ եմ սիրում նման գեղեցիկ պատմություններ։

3․ Մայրենի լեզվի ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։

Ես մասնակցել եմ  նոյեմբեր ամսվա ֆլեշմոբին, հոկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ և մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին։

4․ Սեպտեմբերից մինչև հիմա քանի՞ գիրք ես կարդացել, թվարկիր, անպայման նշիր հեղինակի անունը։ Կցիր նաև այդ գրքերի մասին քո բլոգում գրած պատումները։

Ես կարդացել եմ Էվոլուցիա գիրքը, որի հեղինակն է Սելի Մորգան։
Ես կարդացել եմ Սուպեռ հերոս աղջիկները կոմիքսը, որի հեղինակն է Շի Ֆոնտանան։
Ես կարդացել եմ Կախարդական կոճակներ գիրքը, որի հեղինակն է Նունե Սարգսյանը։

5․ Առաջին ուսումնական շրջանի ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել, թվարկիր դրանք և ներկայացրու քեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորիր ընտրությունդ։

Ես սովորել եմ Մովսես Խորենացի – Խորհուրդ մեծ և սքանչելի, Զահրատ «Կաղանդի ծառ մը», ԳԱՅԼՆ Ու ՍՈԽԱԿԸ, Մեծահարուստ քամին բանաստեղծությունները։

6․ Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։

Ինձ օգնում են իմ հայրիկն ու մայրիկը հարցերը հասկանալու։


7. Քո կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

Ինձ թվում է, որ ես վատ չեմ աշխատում, բայց կարող եմ ավելի լավ։ Ես կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ աշխատել, քանի որ իմ ուժերը ամբողջությամբ չեմ օգտագործել։

8.Ծնողներիդ (մայրիկի կամ հայրիկի) կարծիքով ինչպե՞ս ես աշխատել առաջին ուսումնական շրջանի ընթացքում։

Ըստ հայրիկիս, ես այս ուսումնական շրջանում աշխատել եմ շատ ջանասիրաբար, ամեն ինչ արել եմ իմ ուժերի չափով, սակայն երբեմն չեմ հասցրել աշխատանքներս հանձնել ճիշտ ժամկետներում։

9. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ինչը կօգներ քեզ ավելի լավ աշխատել։

10.Աշխատանքը բլոգում տեղադրելիս կցիր այս տարվա ընթացքում արված քո ամենահաջողված լուսանկարը։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Նոր տարվա բառեր

Արձակուրդ – հետաքրքիր արձակուրդ
Եղևնի – մեծ եղևնի
Երջանիկ – երջանիկ կյանք
Զվարթ – զվարթ տոն
Թուղթ – բարակ թուղթ
Ժողովուրդ – հայ ժողովուրդ
Խնդրել – օգնություն խնդրել
Կարդալ – գիրք կարդալ
Հագուստ – գեղեցիկ հագուստ
Համբերել – հանգիստ համբերել
Հագնել – բաճկոն հագնել
Հաջորդ – հաջորդ տարի
Հեքիաթ – զվարճալի հեքիաթ
Ճանապարհ – երկար ճանապարհ
Շնորհալի – շնորհալի երեխա
Շնորհակալություն – շնորհակալություն, Ձմեռ պապիկ
Շնորհք – հաճելի շնորք

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
—Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն, զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —
Ոչ ծառ, ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ։

— Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք։

Բառարան

Կաղանդ- Նոր տարի
շտկել-զարդարել
աղուոր- գեղեցիկ, լավ, քաղցր
ատիկա-այդ, դա
պատրանք-երազանք, տենչ
զատ-բացի

Անհրաժեշտության դեպքում օգտվիր Արևմտահայերեն-արևելահայերեն բառարանից։

Բլոգում պատասխանիր հետևյալ հարցերին։

1․ Ըստ բանաստեղծության ի՞նչ է անհրաժեշտ տոնածառը զարդարելու համար։


Տոնածառը զարդարելու համար երկու բան է պետք՝ նախ ծառը հետո զարդը ծառի վրա։

Տոնածառը զարդարելու համար երեք բան է պետք՝ բացի ծառից և զարդից նաև հավատալ, որ եկող օրերը լավը կլինեն։

Տոնածառը զարդարելու համար մեկ բանը կբավարարի երազանքը։


2․ Պատմիր, թե դու ինչպե՞ս ես մասնակցում տոնածառը զարդարելուն։

Ես օգնում եմ ծնողներս, որ նրանք առանձնացնեն տոնածառի ճյուղերը և ես մենակով իմ փոքրիկ եղբայրի հետ զարդարում ենք տոնածառը։

Posted in Հայոց լեզու, Հայրենագիտություն, Մայրենի

Մատենադարան – ճամփորդապատում

Մենք ուրբաթ օր դեկտեմբերի մեկին գնացինք Մատենադարան, որի հարևանությամբ է գտնվում պոնչիկանոցը։ Նախ քան գնանք Մատենադարան մենք գնացինք պոնչիկանոց և կերանք փքաբլիթներ։ Մենք Մատենադարանում ծանոթացանք ամենամեծ և ամենափոքր գրքերի հետ։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Սուպեռ հերոս աղջիկները

Հրաշք Կնոջ կողմից

Չիտան և ես ընկերներ էինք, ավելի ճիշտ ծանոթներ։
Եթե դպրոցից հետո նրան սրճարանում տեսնեի, ապա կբարևեի։
Բայց հիմա ես պետք է վերաբերվեմ նրան ինչպես թշնամու։
Նա արագ է։
Բայց ես ավելի արագ եմ։
– Հեյ, արդար չէ, – ասաց Չիտան։
– Ներիր, Չիտա, ինչպես ասում են ամեն ինչ արդար է սիրո և պատերազմի մեջ։

Շարունակելի է․․․

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Գործնական քերականություն

30. Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործի դրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց,
 ցած ընկավ, հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին, ծղրտացին, խուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել, ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս էին սլանում, բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ շարժվում էր առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։ Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին շարժում էր:
Օձը շարունակում էր դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ հարձակվեց օձի վրա և կտուցի բզեզը մոտեցրեց օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով բռնեց օձին և իր առաջին ոտքերի սղոցները գործի դրեց: Օձը ցավից գալալվեց ու առաստաղից ցած ընկավ:

31. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

————————Կուզեիր անընդհատ դաս անեիր։————————

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

————————Իսկ կուզեիր, որ ծաղիկները միշտ ծաղկեին։————————

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

————————Կուզեիր երկնքում միշտ ծիտիկներ թռչեին։————————

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

—————————

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

————————

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

————————

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

32. Հայոց լեզվի գրքի վերջում՝ էջ 109-110, կա ուղղագրական բառարան, այդ բառարանից դուրս գրիր քո կարծիքով դպրոցին վերաբերվող բառերը, ուշադիր եղիր բառերի ուղղագրությանը, սովորիր։

Ավագ
Ավտոբուս
Առաջնորդ
Աղջիկ
Արգելել
Արձակուրդ

Դասամիջոց

Երկրորդ
Երրորդ

Ընդունակ

Իններորդ

Խնդիր

Կարգապահ
Կարդալ
Կեցցե

Համբերել
Հեքիաթ

Միջանցք
Միջակ
Միջնակարգ

Շնորհալի
Շնորհք

Չորրորդ

33. Գրի՛ր:

Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է – երեկո

Մարդու գլխի առջևի կողմը – դեմք

Երկար ականջներ ունեցող – նապաստակ

Մեր մոլորակի անունը – Երկիր մոլորակ

Մեռնել – մահանալ, բույր – հոտ, վախ – սարսափ

Ես, դու, նա, մենք, դուք, նրանք:

34. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.

Դանակ բառից՝ վարազ
Դանակ – դարակ – վարակ – վարազ

Գարի բառից՝ մարդ
Գարի – բարի – բարդ – մարդ

35. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։ Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։ Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։ Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։ Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։ Այստեղից էլ առաջացել է իմ կույր բախտից արտահայտությունը։

36. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

    Ես ընտրեցի այս տարբերակը, քանի որ պատմության մեջ ասվում էր, որ առյուծը չէր ուզում հարձակվեր միանգամից բոլոր եզների վրա, որովհետև, եթե առյուծը ալյ կերպ վարվեր եզները (երևի) կկարողանայն նրան դիմակայել։

37. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Հարց՝ Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։
Գայլը փորձում էր մխիթարել հովվին։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։
Ես գրեցի, որ գայլը փորձում էր մխիթարել հովվին, քանի որ հովվի հոտը սատկել էր։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Ամենապիտանի բանը

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

– Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր։

Պատմվածքը պատմիր թագավորի անունից /բանավոր/։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Նախադասություններ

Պատմողական նախադասություններ
Վիկին եկավ իմ տուն։
Ես Մայայի հետ գնացի բակ խաղալու։

Հարցական նախադասություններ
Դու արեցի՞ր քո դասերը։
Ե՞րբ ես գնացի թատրոն։

Հրամայական նախադասություններ
Ձեռք չտա՛ս իմ իրերին։
Պատմի՛ր ինձ քո մասին։

Բացականչական նախադասություններ
Ուռա՜, շուտով Նոր տարի է։
Վա՜յ, ուզում եմ ձմեռվա կեսին ձմերուկ ուտել։

Posted in Հայոց լեզու, Մայրենի

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև` կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Թիկն – թիկունք
    Սոսափել – ծածանվե, մեղմ ձայն հանել
    Մտմտալ – մտածել
    Մացառ – թուփ
    Շավիղ – արահետ
    Քարավան – մարդիկ և բեռներ տեղափոխող ուղտերի խումբ
    Պարտեզ – այգի
    Խնջույք – քեֆ, ուրախ հավաքույթ
    Կռնակ – մեջք
    Մարմանդ – թույլ, մեղմ
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

  3. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:
    Մեղմիկ – թույլ
    Մտմտալ – մտածել
    Շավիղ – արահետ
    Շնորհալի – տաղանդավոր
    Ուրախանալ – զվարճանալ
    Շքեղ – հարուստ և գեղեցիկ
    Վերջալույս – մայրամուտ
    Կրակ – բոց
    Տաք – ջերմ
  4. Վերնագրիր առանձնացված հատվածները:
    Ուրախ մանկություն
    Մոլորվածը
    Տխուր երիտասարդը
    Անցյալի փնտրտուքը
    Երջանիկ խրճիթը
  5. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:
    Մի անգամ խաղալիս մանուկը վազեց թիթեռնիկի հետևից և մոլորվեց։ Նա թափառեց, թափառեց և հայտնվեց մի մեծ ճանապարհի մոտ․ նա նստեց եզրին և լաց եղավ։ Ժամանակ անց նրան հանդիպեց մի քարավան․ ուղևորներից մեկը տեսավ, որ մանուկը լաց է լինում։ Ուղևորը տարավ նրան իր տուն և որդեգրեց մանուկին։
  6. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Ինձ թվում է, որ տղան գոնե պետք է զգուշացներ նրանց և ժամանակ առ ժամանակ այցելեր։