Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

1․ Յուրաքանչյուր պատկերի դիմաց գրել, թե նրա որ մասը չի ներկված․ 

8/9

7/8

5/6

5/6

3/4

2/3

2․ Գրի առ հետևյալ կոտորակները

օր․  մեկ տասներորդ՝ 1/10

ա․ մեկ քսաներորդ 1/20

բ երկու տասնհինգերորդ 2/15

գ․ մեկ քսաներկուերորդ 1/22

դ․ երեք ութերորդ 3/8

3․ Բառերով գրի առ հետևյալ կոտորակները

օր․ 1/12 — մեկ տասներկուերորդ

ա․ 1/15 – մեկ տասնհինգերորդ

բ․ 2/5 – երկու հինգերորդ

գ․ 3/7 – երեք յոթերորդ

4․ Գտիր թվի նշված մասը

օր․ 12-ի 1/2 մասը  12։2×1=6

ա․ 18-ի 1/6 մասը ․ 18: 6 x 1 = 3

բ․ 24-ի 1/4 մասը 24: 4 x 1 = 6

գ․ 45-ի 1/9 մասը  45: 9 x 1 = 5

դ․ 65-ի 1/5 մասը 65: 5 x 1 = 13

ե․ 100-ի 1/25 մասը 100: 25 x 1 = 4

5․ Տրված մասերի միջոցով որոշիր թիվը․ 

օր․ թիվը, որի 1/2 մասը 24 է — 24×2:1=48

ա․ թիվը, որի 1/6 մասը 20 է — 20 x 6: 1 = 120

բ․ թիվը, որի 1/2 մասը 100 է — 100 x 2: 1 = 200

գ․ թիվը, որի 1/4 մասը 12 է — 12 x 4: 1 = 48

դ․ թիվը, որի 1/5 մասը 15 է — 15 x 5: 1 = 75

6․ Արինան գնել էր 500 գ շաքարավազ։ Տորթի համար նա օգտագործեց դրա 3/5 մասը։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց Արինան։ 
300

7․ Անտառի մակերեսը 92 հա է։ Կաղնիները կազմում են անտառի մակերեսի 1/4 մասը։ Որքա՞ն հա է կազմում կաղնիների զբաղեցրած տարածքը։ 
23

8․ Արփին կարդաց 524 էջանոց գրքի 1/4 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալու Արփիին։
393

9․ Վարորդը 2500կգ ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացածի 1/2 մասը՝ երկրորդ խանութում։ Քանի՞ կգ դատարկեց վարորդը երկրորդ խանութում։
500

10․ Աշոտը իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց տետր գնելու համար, իսկ 1/5 մասը՝ տետր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1000դրամ։
200

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Մեկ քառորդ մասը գրի՛ր թվերով:
    1/4
  2. Ընտրիր մեկ հինգերորդ մասի ճիշտ գրառումը:
  • 1/6
  • 1/5
  • 1/5
  • 5/1
  • Ճանապարհի երկարությունը 27 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 1 կմ-ը: Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
    1/27
  • Պարզիր, թե քառակուսու ո՞ր մասն է ներկված:
    1/2

Արմենին հասավ գաթայի 1/13-րդ մասը: Քանի՞ մասի էր բաժանված գաթան:  
13

  • Հայկը պետք է ներկի քառակուսու 1/ 8-րդ մասը: Քանի՞ հավասար մասերի նա պետք է բաժանի քառակուսին:
    8

.Պատկերներից յուրաքանչյուրի վրա նշված
մասն արտահայտիր թվերով։
ա) 1/9


բ) 1/5


գ) 1/6

Posted in Մայրենի

Երեք արջը (պատմում է Ալինա Մկրտչյանը)

Մի օր աղջիկը դուրս է գալիս իր տնից և մոլորվում անտառում։ Աղջիկը գնում է, գնում ու մի տնակ գտնում։ Այդ տնակը ուներ երկու սենյակ, խոհանոց և ննջասենյակ։ Աղջիկը մտնում է խոհանոց և տեսնում, որ սեղանին կա երեք աման ապուր՝ մեծ, միջին և փոքր։ Աղջիկը ուտում է մեծ ամանից, բայց անհամ է, ուտում է միջին ամանից, նորից անհամ է, ուտում է փոքր ամանից ու համով է լինում։ Տեսնում է երեք աթոռ՝ մեծ, միջին և փոքր։ Աղջիկը նստում է փոքր աթոռին և ուտում ապուրը։ Հետո գնում է ննջասենյակ և քնում փոքր մախճակալին։ Գալիս են արջերը և ջղայնանում տան թափթփվածության վրա։ Աղջիկը տեսնում է արջերին, վեր թռնում և պարզվում է այդ ամբողջը աղջկա երազն էր։

Posted in Մայրենի

ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ

(ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ)

1

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։