Posted in Մաթեմատիկա

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ



1․ Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի
արագությունը 800կմ/ժ է։
2400 կմ

2․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարհը 4 ժամում՝
իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ
գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։
ավտոմեքենա – 280
գնացք – 340

3․ Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի 5կմ300մ
հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ
կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։
1400 մ

4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ
արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ
հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած
հեռավորությունը։
350 կմ

  1. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին
    երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը
    շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է,
    իսկ մյուսինը՝ 75կմ/ժ:
    270 կմ

    6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ Որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5
    կովի մեկ շաբաթ կերակրելու համար։
    700 կգ խոտ

    7․ Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով,
    որ 1 ժամում հոսում է 240լ։
    960 լ

    Տնային առաջադրանքներ



    1․Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման
    արագությունը 12մ/ր է։
    120 մ

2․ Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո,
եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։
120 կմ

  1. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 360կմ
    հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ
    հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։
    90 կմ

    4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու
    ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ
    արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ
    հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած
    հեռավորությունը։
    465 կմ
  2. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին
    երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը
    շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է,
    իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։
    345 կմ

    6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1
    կովի մեկ շաբաթ կերակրելու համար։
    140 կգ

    7․ Ծորակից 1 ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ
    տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։
    12 ժամում 2880լ

Կրկնում ենք

  1. Որքանո՞վ կմեծանա 14 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք
    4 թվանշանը։
    400
  2. Որքանո՞վ կմեծանա 432 թիվը, եթե նրա գրության ձախից
    կցագրենք 3 թվանշանը։
    3000
  3. Կատարի՛ր գումարում և արդյունքը ստուգի՛ր հանումով։
    3218 + 2145 = 5363
  1. Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։
    10456 – 5987 = 4469
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
    1624 x 123 = 199752

  2. Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․
    8673: 59 = 147
Posted in Հայրենագիտություն

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Posted in Հայրենագիտություն, Մայրենի

Էրեբունի Թանգարան

Մենք մարտի 19 – ին գնացել էինք Էրեբունի թանգարան։ Մենք գնացել էինք երկու խմբով` 4-5 և 4-2 դասարաններով։ Նախապես մենք ուսումնասիրել էինք Վանի թագավորության պատմությունը։ Թանգարանում ցուցադրված էր Էրեբունի բերդաքաղաքի փոքրացված մակետը։ Այնտեղ ցուցադրված էին Ուրարտական ժամանակաշրջանի տարբեր նմուշներ․ կային զենքեր, շորերի մնացորդներ, գինու կարասներ, վահաններ և ամաններ։ Ցուցադրված էին ուրարտուհու շորեր։ Ցուցադրված էին գինու կարասներ, որոնք ունեին հատուկ նշված կետեր, որոնցով իմանում էին, թե ինչքան մասը խրեն հողի մեջ։ Ցուցադրված էին տարբեր ամաններ։

Ափսոս, որ չկարողացանք բարձրանալ ամրոց։