Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան. Երկու սև ամպ

dsc_1174

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
    Շարժումը, որովհետև հողմը անընդհատ իր շարժումներով փորձում էր բաժանել երկու սև ամպերին։
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես։
    Եթե ես նկարեի այս բանաստեղծությունը, ապա ես կօգտագործեի սև, սպիտակ, կապույտ և մոխրագույն գույներ։
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը:
    Իրար կպած ու միսին, թե ինչու ես այդպես մտածում:
    Բաժնել, ջոկել չէր կարենում, ես ընտրել եմ այս տողը, որովհեև ես մտածում եմ, որ այս բանաստեղծության իմասն այն, որ իսկական ընկերներին անհնար է բաժանել։
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    Ամպերն ու Հողմը
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:
    Երկու սև ամպ սարից հեռացան և հողմը նրանց տարավ։ Ինչքան հողմը փորձում էր ամպերին բաժանել, մեկ է ոչ մի բան չէր ստացվում։ Ու անդաթար քմին փորձում էր նրանց արանձնացնել, բայց չէր ստացվում: