Posted in English

My friend

I have got many friends. My best friend’s name is Victoria. She is eight year’s old. She lives in Yerevan. We like to go to the cafe together. My friend doesn’t have a pet. We are good friends.

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի   1/2 մասը: — 15

     164-ի  1/4 մասը: — 41

      3000-ի   1/100 մասը: — 30

  • Գտիր այն թիվը, որի 

1/4 մասը 20 է: — 80

1/8 մասը 12 է: — 96

1/10 մասը 16 է: — 160

1/40 մասը 1 է: — 40

1/2 մասը 30  է:60

1/4 մասը 164 է: — 656

1/100 մասը  3000  է:  — 300000

  •  Հաշվիր

120-ի   5/6 մասը:  — 100

     104-ի  3/4 մասը: — 78

      300-ի   7/100 մասը: - 21

  • Գտիր այն թիվը, որի 

4/5 մասը 20 է: — 25

3/8 մասը 12 է: — 32

8/10 մասը 16 է: — 20

5/40 մասը 1 է: — 8

3/2 մասը 30  է: — 20

4/5 մասը 164 է: – 205

3/100 մասը  3000  է:  100000

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։
    240
  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։
    400գ
  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500կմ ճանապարհ։ Ճանապարհի  1/5 մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
    400կմ
  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
    10
  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
    5/9
  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու:
    3/5
Posted in Մայրենի

Լեզվական Աշխատանք

Առաջադրանք 10. «Մանկասայլակ» բառը բաժանի՛ր բաղադրիչների:
Մանուկ — ա — սայլ — ակ

Առաջադրանք 11. Ածանցավոր բառերը բաժանի՛ր բաղադրիչների (արմատ, ածանց):

հովանոց — հով — անոց

տոնական — տոն — ական

արվեստանոց — արվեստ — անոց

ճոճանակ — ճոճ — անակ

վախկոտ — վախ — կոտ

ընկերուհի — ընկեր — ուհի

բրդե — բուրդ — ե

անտուն –ան — տուն

քամոտ — քամի — ոտ

ապակյա — ապակի — յա

կարմրավուն — կարմիր — ավուն

քնկոտ — քուն — կոտ

լուսավոր — լույս — ավոր

կոշկեղեն — կոշիկ — եղեն

ընկուզենի — ընկույզ — ենի

Առաջադրանք 12․ Բարդ բառերը ներկայացրո՛ւ երկու բաղադրիչների տեսքով (արմատ + արմատ):

խաղընկեր — խաղ — ընկեր

փոստարկղ — փոստ — արկղ

լողավազան — լող — ավազան

բարձրորակ - բարձր — որակ

ցածրահասակ — ցածր — հասակ

թխահեր — թուխ — հեր

գծանկար — գիծ — նկար

անուշահամ — անուշ — համ

ծառուղի — ծառ — ուղի

ձիթապտուղ — ձեթ — պտուղ

թվանշան — թիվ — նշան

դաշտավայր — դաշտ — վայր

ձկնորսանավ  — ձկնորս — նավ

Առաջադրանք 13. Բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՜ր երկուական ածանցավոր բառ:

ծաղիկ, անոց, ավոր — ծաղկանոց և ծաղկավոր

թագ, ուհի, ավոր — թագուհի և թագավոր

արև, ոտ, ային — արևոտ և արևային

ջուր, ոտ, ային — ջրոտ և ջրային

օրենք, ան, ական — անօրեն և օրինական

Առաջադրանք 14. Բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՜ր երկուական բարդ բառ։

թիվ, ամիս, նշան — ամսաթիվ, թվանշան

թուղթ, ստվար, դրամ — ստվարաթուղթ, թղթադրամ

ձայն, պնակ, կապ — ձայնապնակ, ձայնակապ

զարդ, սյուն, զոր — սյունազարդ, զորասյուն

կեր, ծուխ, խոտ — ծխախոտ, խոտակեր

հարց, զրույց, կից — հարցազրույց, զրուցակից

Առաջադրանք 15. Գտի’ր կրկնվող արմատը։

մայրցամաք

մայրաքաղաք

մորաքույր

մայրական — մայր

Առաջադրանք 16. Կազմի’ ր բարդ կամ ածանցավոր բառեր, որոնք կունենան «սիրտ» արմատը։
սրտային, սրտաբաց, սրտացավ, անսիրտ

Առաջադրանք 16. Կազմի’ր բարդ բառեր՝ իրար միացնելով երկուական բառ։

Նավ, շուն, ճաշ,հայր,  վարդ. հանգիստ, սենյակ,  ձուկ, գույն, քույր։
ճաշասենյակ, վարդագույն, շնաձուկ, հորաքույր, նավահանգիստ:

Առաջադրանք 17. Կազմի’ ր ածանցավոր բառեր՝ միացնելով մեկական արմատ և ածանց։

Սուր, մոխիր, տոն, ան, քաղաք, ոտ, սիրտ, ային, իչ, ական։
սրիչ, մոխրոտ, տոնական, քաղաքային, անսիրտ:

18Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղևորներըկեսօրվա շոգից սաստիկ հոգնածճանապարհ  էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:
Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:
Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

19Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հայ մեծանուն երգահան Կոմիտասի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր կողմերում, ուր երգ ու երաժշտություն կա: Նրա շնորհիվ հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը տարածվեց ամբողջ  աշխարհում, ընդհանուր ճանաչում գտավ: Ո՞վ չի լսել նրա սքանչելի երգերը, ո՞վ չի հուզվել նրա քաղցրահնչյուն երգերից` «Կաքավիկ», «Հորովել», «Կռունկ», «Ալագյազ», «Անտունի», «Մոկաց Միրզա»…:
Փարիզում միջազգային երաժշտական մրցություն էր: Կոմիտասը երգում էր «Մոկաց Միրզան»: Այդ խրոխտ երգի մեջ թշնամու դեմ մեր ժողովրդի մղած դարավոր ու հերոսական պայքարի գովքն էր հնչում: «Մոկաց Միրզան» մերթ խրոխտ ճայթում էր, ինչպես ամպրոպը լեռներում, մերթ մեղմ կարկաչում, ինչպես լեռնային կայտառ գետակը, մերթ դայլայլում, ինչպես մեր վարդաստանների սոխակը, մերթ սվսվում, ինչպես մեր լեռնադաշտերի անհամար ծաղիկների մեջ սոսափող հովը: Կոմիտասն ստացավ առաջին մր-անակը` ոսկյա ժամացույց: