Posted in Բնագիտություն

Զարմանահրաշ ձյունը․․․

Ձյունը մթնոլորտային տեղումների տեսակներից մեկն է։ Ձյան փաթիլներն առաջանում են մինուս 15 աստիճանում, երբ ջրային ապերում գոլորշիները անցնում են պինդ վիճակի։ Սկզբում առաջանում են սառույցի փոքրիկ բյուրեղիկներ, որոնք հանդիսանում են փաթիլի «միջուկները»։ Ապա այդ միջուկին ավելանում են ջրի մոլեկուլներ և առաջացնում փաթիլ։ Առաջին հայացքից պարզ թվացող ձյան փաթիլներն ունեն բազմաթիվ առանձնահատկություններ․

Գերմանացի հայտնի աստղագետ և մաթեմատիկոս Յահան Կեպլերը, առաջինն ուսումնասիրելով ձյան փաթիլի կառուցվածքը, եկավ այն եզրակացության, որ բոլոր փաթիլներն ունեն վեցանկյան տեսք, չկան հնգանկյուն կամ յոթանկյուն փաթիլներ։ Ընդ որում՝ փաթիլներն իրեն վեցանկյուն ձևը պահպանում են իրենց ողջ ճանապարհի ընթացքում, չեն կոտրվում և չեն ձևափոխվում։

  • Ձյան փաթիլների տեսքն ու կառուցվածքը  նման են երկրագնդի բնակչությանը՝ ամեն տեղանքում դրանք տարբեր են։ Եղանակային պայմաններից կախված, ամեն տեղանքում գալիս է «սեփական ձյունը»։ Որոշ տեղերում ձյունը մեծ փաթիլներով է գալիս, մյուս տեղերում՝ փոքր բյուրեղիկների տեսքով։
  • Ամենամեծ ձյան փաթիլը տեղացել է 1887 թ․ հունվարի 28-ին, ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Ֆորտ-Կեո բնակավայրում։  Դրա տրամագիծը 38սմ էր, մինչդեռ սովորական փաթիլի տրամագիծը 5մմ է։
  • Ձյան փաթիլի սպիտակ գույնը պայմանավորված է նրանում մեծ քանակությամբ (95%) օդի առկայությամբ։ Լույսն անդրադառնում է փաթիլի բյուրեղիկներից և օդի մասնիկներից, ստացվում են տարբեր հաճախությունների լուսային ալիքներ, որոնք էլ համախմբվելով կազմում են սպիտակ լույս։Ի դեպ՝ ձյունը միայն սպիտակ չէ։ Լեռնային և արկտիկական շրջաններում վարդագույն կամ կարմիր ձյունը սովորական երևույթ է։ Պատճառը բյուրեղիկների միջև ապրող ջրիմուռներն են։ Իսկ 1969 թ․-ին Շվեյցարիայում տեղացել է սև ձյուն, որը, հավանաբար, օդի աղտոտվածության հետևանք է եղել։  1955 է․ Կալիֆոռնիա նահանգում տեղացել է ֆոսֆորա-կանաչ ձյուն, որը մեծ վնաս էր հասցրել տեղացիներ առողջությանը և անգամ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել։ Այդ ֆենոմենի գաղտնիքն այդպես էլ մինչև հիմա չի պարզվել։
  • Ձյունը բնության համար ունի հսկայաական պաշտպանական նշանակություն։ Այսպես, ձյունը լավ ջերմամեկուսիչ է, որն էֆֆեկտիվորեն պահպանում է ջերմությունը հողի մեջ։ .Այսպիսով՝ հողում ջերմաստիճանը զգալիորեն բարձր է մթնոլորտի ջերմությունից։ Չափումները ցույց են տվել, որ ձյան 40 սմ-անոց շերտի առկայության դեպքում եթե օդի ջերմաստիճանը  -20 °С է, ապա հողի ջերմաստիճանը 0 °С է կամ դրանից մի փոքր է ցածր։ Ձյան ծածկույթը նաև պաշտպանում է բույսերին  ջրազրկումից։
  • Ձյունն ունի էկոլոգիական մեկ այլ նշանակություն ևս՝ փաթիլներն օդում ճախրելիս իրենց են միացնում օդի մեջ առկա վնասակար նյութերը, այսպիսով մաքրելով օդը։ Երևի բոլորս էլ նկատել ենք, որ ձյան տեղումներից հետո շնչելն ավելի հեշտ ու հաճելի է։
Posted in Մաթեմատիկա

Թեմա՝ Կոտորակ

1․ Տրված պատկերների ո՞ր մասն է ներկված վարդագույ գույնով՝

օրինակ՝

3/9

Ներկված է պատկերի 3/9 մասը, քանի որ քառակուսին բաժանել են 9 հավասար մասի և երկել նրա 3 մասը

3/6

2/3

2/4

4/8

4/6

Օրինակ 35-ի 3/7 մասը 35։7×5= 25

ա․ 180-ի 5/9 մասը = 100
180: 9 x 5 = 100

բ․ 420-ի 5/6 մասը = 300
420: 6 x 5 = 300

գ․ 180-ի 5/9 մասը = 100
180: 9 x 5 = 100

դ․ 140-ի 5/7 մասը = 100
140: 7 x 5 = 100

ե․ 100-ի 5/5 մասը = 100
100: 5 x 5 = 100

3 Լիլիթը կարդացել է 125 էջանոց գրքի 2/5 մասը։ Քանի՞ էջ է կարդացել Լիլիթը։
50

4 Արփին լուծեց 15 հարցից բաղկացած առաջադրանքի 2/3 մասը։ Քանի՞ հարց լուծեց Արփին։
10

5 Ալինան գնել է 600 գրամ կարագ։ Տորթի համար նա օգտագործեց ամբողջի 7/12 մասը։ Որքա՞ն կարգ մնա:
350